Լրահոս

03.10.2015 11:25


Հրդեհ է բռնկվել հանրակացարանային շենքում

Հրդեհ է բռնկվել հանրակացարանային շենքում

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 07.48-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 41/4 հանրակացարանային շենքի մուտքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նախկին հանրակացարանային շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում (10 քմ) մասամբ այրվել է կահույք:

Հրդեհը մեկուսացել է ժամը 08.22-ին, մարվել` 08.25-ին:

Այս խորագրի վերջին նյութերը