Լրահոս

03.10.2015 12:40


Երթևեկության դադարեցման մասին քաղաքապետարանը միայն նոր է տեղեկացնում

Երթևեկության դադարեցման մասին քաղաքապետարանը միայն նոր է տեղեկացնում

«Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված Երևանյան կիսամարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հաղորդագրությունը Երևանի քաղաքապետարանն ընդամենը նոր է տարածում։ Այնինչ, ինչպես հայտնել էինք, առավոտվանից արդեն Երևանում երթևեկությունը կաթվածահար էր եղել, փողոցները փակ լինելու մասին էլ պատկան մարմինների կողմից քաղաքացիներին նախապես չէր տեղեկացվել։

Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն, մասնավորապես, Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը