Լրահոս

04.10.2015 21:00


ՃՏՊ Կայք գյուղի մոտակայքում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

ՃՏՊ Կայք գյուղի մոտակայքում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.29-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Կայք գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ում «Mersedes-Benz GL» մակնիշի 005 AA 15 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել՝ հենվելով ծառին:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Մարգահովիտ գյուղերի միջակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ում «KIA Cerato» մակնիշի 50NA700 պ/հ (վարորդ` 1992 թ. ծնված Ն. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տուժած Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վարորդին, ուղևորներ` 1968 թ. ծնված Լ. Թ.-ին և 1989 թ. ծնված Զ. Ղ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Տուժածները տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ժամը 15.00-ի սահմաններում Լ. Ա. Ավագյանը (ծնվ.1988 թ.) մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը