Լրահոս

28.09.2010 13:22


Վիդեո-հոսթինգի առաջին ծառայությունը Հայաստանում

Hayland.am առաջին և ամենամեծ հայկական սոցիալական ցանցը պաշտոնապես հայտարարել է իր կայքում վիդեո-հոսթինգի նոր ծառայության մեկնարկի մասին:

Առաջին անգամ Հայաստանում ցանցը իր այցելուներին հնարավորություն է տրամադրել ոչ միայն ներդնել տեսահոլովակներ այլ կայքերից (Youtube և այլն), այլև վերբեռնել հոլովակներ անմիջապես Hayland.am-ի սերվերին:

Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս օգտվողներին մեկնաբանել հոլովակները, դասակարգել ըստ տիպերի, ավելացնել ընտրյալների ցուցակին և ներկայացնել լավագույն հոլովակները այլ հանրաճանաչ ռեսուրսներում:

Այս խորագրի վերջին նյութերը