Լրահոս

08.10.2015 15:16


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

09-ին, 10-ի գիշերը, 13-ին երեկոյան ժամերից շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 09-ին, 11-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը կտատանվի` լեռնային շրջաններում՝ +2...+6, Լոռիում` +6..+10, Տավուշում` +8...+13, Արագածոտնի նախալեռներում` +8...+10, Արարատյան դաշտում՝ +9...+12, Սյունիքի հովիտներում` +10...+14, Սյունիքի նախալեռներում` +5...+8 և Արցախում` +10...+13 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` +11...+15, Լոռիում` +14...+17, Տավուշում` +17...+20, Արագածոտնի նախալեռներում`+16...+18, Արարատյան դաշտում` +19...+21, Սյունիքի հովիտներում` +20...+24, Սյունիքի նախալեռներում` +13...+17 և Արցախում` +15...+20 աստիճանի սահմաններում:

Երևանում`

09-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 16-18մ/վրկ: 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը սպասվում է` +9...+11, ցերեկը +18...+20 աստիճան:

Այս խորագրի վերջին նյութերը