Լրահոս

08.10.2015 13:36


Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ին ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր:

ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները ազգային բանակի կազմում ստեղծված առաջին կանոնավոր ստորաբաժանումներից են: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին գրեթե ամբողջությամբ ձևավորվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Անվիճելի է, որ հայ տանկիստներն անցել են երկար և փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել Արցախյան ազատամարտի տարիներին, որի ընթացքում գրագետ մարտավարության շնորհիվ կարողացել են ոչ միայն վարել բազում նշանակալից մարտեր, այլև նվազագույնի հասցնել սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Տանկային ստորաբաժանումները գերազանց են կատարել իրենց առջև դրված բոլոր խնդիրները հարձակման և պաշտպանության գծում:

Զինված ուժերի զարգացմանը համահունչ, հայ տանկիստները կատարելագործել են տանկի վարման և դրա կառավարման մեթոդներն ու ձևերը: Հայ տանկիստներն իրենց արհեստավարժությունը և մարտական պատրաստության բարձր մակարդակը ցուցադրել են նաև միջազգային մի շարք վարժանքների ընթացքում` ապացուցելով, որ մարտունակ են և պատրաստ անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը