Լրահոս

09.10.2015 17:22


Կինը տղամարդու գրպանից 30.000 է գողացել

Կինը տղամարդու գրպանից 30.000 է գողացել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարինե Ա.-ին: Կինը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողացված գումարի մի մասը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը