Լրահոս

09.10.2015 22:20


Հարուցվել է քրեական գործ` 28-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` 28-ամյա երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ:

2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բնակիչ, 28-ամյա Ա.Աբրահամյանն է։

Նախնական տվյալներով՝ վերջինս հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը