Լրահոս

10.10.2015 08:25


Հրդեհ է բռնկվել Ադոնցի փողոցում (լուսանկարներ)

Հրդեհ է բռնկվել Ադոնցի փողոցում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21.46-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երազ բնակելի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.22-ին:

Պատշգամբում այրվել է 3 խմ շինարարական աղբ, և վնասվել են հյուրասենյակի պատուահանները:

Այս խորագրի վերջին նյութերը