Լրահոս

10.10.2015 16:35


Վարձակալը գողացել է վարձակալից

Վարձակալը գողացել է վարձակալից

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1938 թ. ծնված Ժասմեն Հ.-ն և հայտնել, որ իր հետ համատեղ օրավարձով բնակվող Մարգարիտան յուրացրել է իրեն պատկանող տնային վերնազգեստը, պայուսակը և տան բանալիները:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարգարիտան 1962 թ. ծնված Մարգարիտա Ղ.-ն է, ով Երևանի Փափազյան փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը