Լրահոս

11.10.2015 11:09


Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում և Լոռու մարզում

Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում և Լոռու մարզում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 21.10-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 50 քմ հատված և ննջասենյակի փայտյա առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.38-ին, մարվել՝ 00.17-ին:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կռուպսկայա փաղոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 4000 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.48-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը