Լրահոս

14.10.2015 13:45


Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել

Մոսկվան կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին հրաժարվել ուժ կիրառելուց և քաղաքական կամք ցուցաբերել փոխհամաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը դժվարանում է հակամարտության գոտում իրավիճակի սրման, զոհերի թվի ավելացման պատճառով, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», - ասել է նա:
Զախարովայի խոսքերով՝ ԼՂ հակամատության կարգավորման թեման դիտարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Մոսկվա այցի շրջանակներում այս տարվա ապրիլ-մայիսին:
«Այն հանդիսանում է Սերգեյ Լավրովի ընթացիկ կապերի առարկան նրա արտասահմանյան գործընկերների հետ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ սերտ համագործակցելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Վերջերս՝ ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի շրջանակներում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որտեղ դիտարկվել են կարգավորման գործնական հարցեր այս ամիս համանախագահների տարածաշրջան այցի նախաշեմին», - հավելել է նա: Հաղորդում է «РИА Новости»-ն:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը