Լրահոս

14.10.2015 18:05


Գողություն լուսաբացին՝ գիշերային ակումբում

Գողություն լուսաբացին՝ գիշերային ակումբում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Վարդանանց փողոցի 15/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 6.30-ին, Վարդանանց փողոցի թիվ 15/2 հասցեում գործող գիշերային ակումբում գողացել է սեղանին դրված, 1987 թ. ծնված Լիլիթ Գ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 130.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը