Լրահոս

14.10.2015 22:05


Փողոցում հափշտակել են քաղաքացու դրամապանակը (տեսանյութ)

Փողոցում հափշտակել են քաղաքացու դրամապանակը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փողոցում քաղաքացուն կողոպտած անձանց ինքնությունը:

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. մայիսի 25-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի 78/1 շենքի հարակից տարածքում քաղաքացու ձեռքից բացահայտ հափշտակել են նրա դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, բանկային պլաստիկ քարտ, անձնագիր և տան բանալիներ՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսաձայնագրույթունը, որտեղ երևում է վազող երկու երիտասարդ:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում երեւացող անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը