Լրահոս

15.10.2015 08:24


«Մագնիում» գազալցակայանի մոտ այրվել է ավտոմեքենա

«Մագնիում» գազալցակայանի մոտ այրվել է ավտոմեքենա

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04.54-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Մագնիում» գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 6-րդ կմ-ին այրվում են «Օպել» մակնիշի 34 QV 336 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.17-ին, մարվել՝ 05.28-ին:

Այս խորագրի վերջին նյութերը