Աշխարհ

15.10.2015 20:17


Ներգաղթյալները փորձել են Բրիտանիա հասնել սպիտակ արջի հետ նույն բեռնատարով

Ներգաղթյալները փորձել են Բրիտանիա հասնել սպիտակ արջի հետ նույն բեռնատարով

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ֆրանսիայում: «Sky News»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա հասնելու նպատակով անօրինական ներգաղթյալները թաքնվել են Ռուսաստանից բերած սպիտակ արջին բրիտանական կենդանաբանական այգի տեղափոխող բեռնատարում:

Ֆրանսիական Կալե քաղաքում ներգաղթյալների խումբը կոտրել է բեռնատարի դռները։ Հաշվի չառնելով մեքենայում կենդանու վանդակի առկայությունը՝ նրանցից երեքը որոշել է մտնել բեռնատար։ Սակայն 10 րոպե անց նրանց հայտնաբերել է ոստիկանությունը:

Կենդանաբանական այգու ներկայացուցիչը հայտնել է, որ Նիսսան անունով արջը որևէ վնասվածք չի ստացել և միացել է իր մյուս երկու ազգականներին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը