Աշխարհ

15.10.2015 19:45


2016–ին Ավստրիան 1 մլրդ եվրո կծախսի ներգաղթյալների վրա

2016–ին Ավստրիան 1 մլրդ եվրո կծախսի ներգաղթյալների վրա

Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ մյուս տարի ներգաղթյալներին և փախստականներին երկրում ապաստան տրամադրելու համար նախատեսվող ծախսերը կազմելու են մոտ 1 մլն եվրո: Ըստ «Local»-ի՝ այդ մասին Եվրոպական հանձնաժողովում երկրի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Յորգ Շելլինգը:

Նշվում է, 2016թ. ներգաղթային ճգնաժամի վրա ծախսվելիք գումարը ՀՆԱ-ի նկատմամբ ավելանալու է 0.3%–ով՝ նախորդ տարվա 0.1% ցուցանիշի հետ համեմատ: Ավստրիայի Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ փախստականի կարգավիճակ ստացած յուրաքանչյուր անձի վրա ամենամյա ծախսը կազմելու է 10 724 եվրո՝ նախորդ 9 593 եվրոյի փոխարեն:

Տրամադրված 1 մլրդ եվրոյից ամենաշատը ծախսվելու է բնակվելու վայր, բժշկական օգնություն և սնունդ տրամադրելու, ինչպես նաև զբաղվածության և ներգաղթյալներին հասարակությանն ինտեգրելու ծրագրերի վրա: Այդ նպատակով նախատեսվում է տրամադրել 565 մլն եվրո: Եվս 345 մլն եվրո տրամադրվելու է առանձին նահանգների փախստականների աննախադեպ ներհոսքի պատճառով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տարվա սկզբից Ավստրիա է ժամանել ընդհանուր առմամբ մոտ 200 հազ մարդ, որոնցից շատերն ուղևորվում էին դեպի Գերմանիա:

Ավստրիայի իշխանություններն ակնկալում են, որ 2015թ. արդյունքներով՝ ապաստան տրամադրելու խնդրանքով նրանց կդիմի առնվազն 85 հազ մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը