Լրահոս

15.10.2015 19:10


Ընկերոջը նկատելով՝ ցանկացել է արգելակել, բայց հարվածել է նրան

Ընկերոջը նկատելով՝ ցանկացել է արգելակել, բայց հարվածել է նրան

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Մայիսյան կամրջի դիմաց՝ Աչաջուր գյուղի տարածքում, նկատելով ճամփեզրին կանգնած ընկերոջը՝ ցանկացել է արգելակել, սակայն ճանապարհի թաց լինելու պատճառով ավտոմեքենան կորցրել է կառավարումը, պտտվել և հետևի անվաթևով հարվածել ճամփեզրին կանգնած հիշյալ երիտասարդին, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը