Լրահոս

15.10.2015 17:25


Դժբախտ պատահար Սոթք գյուղում. երեխա է ընկել ջրհորը

Դժբախտ պատահար Սոթք գյուղում. երեխա է ընկել ջրհորը

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16.31-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում երեխա է ընկել ջրհորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երեխան ընկել է գյուղի 1-ին փողոցի Ա. Օ.-ին պատկանող թիվ 22 տան բակում փորված ջրհորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը