Լրահոս

15.10.2015 22:07


Կրակել է համաքաղաքացու ավտոմեքենայի ուղղությամբ

Կրակել է համաքաղաքացու ավտոմեքենայի ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք պահելու, կրելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ալավերդի քաղաքի բնակիչը Ախթալա քաղաքի կամրջի մոտ, համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած ինքնաձիգով, կրակոցներ է արձակել նրան պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, որը գտնվել է ընթացքի մեջ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը