Լրահոս

16.10.2015 09:44


Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ»–ը և «Մերսեդես E 200»–ը

Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ»–ը և «Մերսեդես E 200»–ը

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01.18-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի (վարորդ՝ Ն. Հ. (ծնվ. 1990թ.) 58 PT 555 պետհամարանիշի և «Մերսեդես E 200» մակնիշի (վարորդ` Գ. Ս. (ծնվ. 1984 թ.) 51 ՏC 001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները Գ.Ս.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը