Լրահոս

16.10.2015 21:39


Լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Ս.-ն:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «VALTRO» մակնիշի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը