Աշխարհ

17.10.2015 08:25


ԻՊ–ն ծրագրում է ընդլայնվել ԵՄ–ում, ՌԴ–ում և ԱՊՀ երկրներում

ԻՊ–ն ծրագրում է ընդլայնվել ԵՄ–ում, ՌԴ–ում և ԱՊՀ երկրներում

ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդլայնվում է՝ իր ակտիվությունը Եվրոպայում, Ռուսաստանում, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում տարածելու մասին հայտարարելով, իսկ Աֆղանստանը կարող է օգտագործել ԱՊՀ երկրներ և Չինաստանի հյուսիս ներթափանցելու համար։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

Անտոնովն ընդգծել է, որ այժմ ԻՊ–ն եկամտի կայուն աղբյուր և լավ զինված բանակ ունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հորդորել էր ուշադիր լինել ԱՊՀ երկրների սահմաններում առկա իրավիճակին, ապահովել հակաահաբեկչական արդյունավետ գործունեություն, տեղեկությունների մշտական փոխանակում կատարել։

«Հատկապես պետք է հսկել ԱՊՀ արտաքին սահմանները»,- ընդգծել էր Պուտինը՝ հավելելով, որ տարբեր հաշվարկներով՝ ԻՊ շարքերում ԱՊՀ երկրների 5-7 հազար ներկայացուցիչ կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը