Լրահոս

17.10.2015 12:56


Հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզում՝ տներից մեկում

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 20.33-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակա տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանի սենյակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.05-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ):

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, որն ավարտվել է հոկտեմբերի 17-ին՝ ժամը 08.44-ին:

Այս խորագրի վերջին նյութերը