Աշխարհ

18.10.2015 08:38


Օդեսսայի քաղաքապետի թեկնածուն էրոտիկ շարժումներով պարել է (տեսանյութ)

Օդեսսայի քաղաքապետի թեկնածուն էրոտիկ շարժումներով պարել է (տեսանյութ)

Համացանցում տարածում է գտել Օդեսսայի քաղաքապետի 21–ամյա թեկնածու, մոդել Վալերիա Պրոկոպենկոյի բավականին անկեղծ պարը։ Այս մասին հայտնում է НТВ–ն։

Տեսախցիկի առաջ մոդելը էրոտիկ շարժումներով պարում է՝ ցուցադրելով իր մարմինը։ Թեև ընդգծվում է, որ այս դա նկարահանված է եղել գեղեցկության մրցույթի մասնակցելու համար, ոչ թե՝ նախընտրական քարոզարշավի։

Նշվում է նաև, որ Պրոկոպենկոյի թեկնածությունը ԿԸՀ–ն գրանցել է։

Հիշեցնենք, որ Օդեսսայի քաղաքային ոստիկանության մամլո քարտուղարի պաշտոնում էլ նշանակվել էր ֆոտոմոդել Աննա Պենչևան, ով տեղական հեռուստաընկերությամբ նորաձևության վերաբերյալ հաղորդում էր վարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը