Լրահոս

18.10.2015 20:05


ՃՏՊ Գեղարքունիքի մարզում և Ծաղկալանջ-Արագած ավտոճանապարհին

ՃՏՊ Գեղարքունիքի մարզում և Ծաղկալանջ-Արագած ավտոճանապարհին

Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.53-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի կենտրոնում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդերս-C» մակնիշի 34 TN 864 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 1951 թ. ծնված Գ. Օ.-ին, ով տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը