Լրահոս

19.10.2015 10:10


Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20.38-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (ընկել է մեկ քար՝ մոտ 1 խմ)՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Այս խորագրի վերջին նյութերը