Լրահոս

20.10.2015 20:57


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 19-ից 20-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 19-ից 20-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է կողոպուտի և շորթման` 1-ական, խարդախության` 6, գողության և յուրացման 3-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը