Լրահոս

20.10.2015 13:34


Երևանում բախվել են «Нива»-ն ու թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը

Երևանում բախվել են «Нива»-ն ու թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 47 շենքի դիմաց, բախվել են Վազ 2121 մակնիշի 34 ԼМ 317 համարանիշի և 57-ամյա Էդուարդ Ասոյանի վարած «Hyundai» մակնիշի 2898 Տ համարանիշի թիվ 58 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ըստ ականատեսների պատմածի՝ «Нива»-ն բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել: Վիրավոր հետիոտնը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը