Աշխարհ

20.10.2015 19:22


Բալթիկ ծովից խորհրդային 2 սուզանավ է գտնվել (տեսանյութ)

Բալթիկ ծովից խորհրդային 2 սուզանավ է գտնվել (տեսանյութ)

Ուշագրավ հայտնաբերություն են արել ջրասույզները Բալթիկ ծովում: Ինչպես տեղեկացնում է «Вести. ru»-ն, ծովի հատակում հայտնաբերվել են սովետական Щ-324 և Щ-306 սուզանավերը, որոնք խորտակվել էին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:

Ջրասույզները հայտնաբերել են սուզանավերն այն բանից հետո, երբ ձկնորսները բողոքել են, որ պարբերաբար կորցնում են իրենց ձկնորսական ցանցերը: Ուսումնասիրելով այն վայրը, որը մատնանշել են ձկնորսները՝ ջրասույզները հայտնաբերել են անհետ կորած սուզանավերը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուսումնասիրության արդյունքում հաջողվել է պարզել, որ Щ-324–ը խորտակվել է, երբ ապահովում էր խորհրդային ռազմակայանի տարհանումը Հանկո ֆիննական նավահանգստից: Վերջին հաղորդագրությունը սուզանավի հրամանատար Տարհինիշվիլին փոխանցել է 1941 թ. նոյեմբերի 5-ին, ինչից հետո այլևս որևէ հաղորդագրություն սուզանավից չի եղել:

Ուսումնասիրելով սուզանավը՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն խորտակվել է գերմանական ռումբի պայթյունից: Նշվում է, որ Մոսկվայի հոգևոր ակադեմիան խորտակվածների հիշատակին հոգեհանգիստ է կազմակերպել:

Ըստ աղբյուրի՝ Щ-324–ի անձնակազմի ամենաերիտասարդ անդամն ընդամենը 20 տարեկան էր, իսկ ամենատարիքովը՝ 30։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը