Աշխարհ

21.10.2015 11:35


ԱՄՆ–ը կդադարեցնի օգնել Իրաքին ԻՊ դեմ պայքարի հարցում

ԱՄՆ–ը կդադարեցնի օգնել Իրաքին ԻՊ դեմ պայքարի հարցում

ԱՄՆ իշխանությունները կդադարեցնեն Իրաքին օգնություն ցուցաբերել, եթե վերջինը դիմի Ռուսաստանին՝ իր տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ռուսական ՌՏՈՒ–ի մասնակցության հարցով։ «Интерфакс»–ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների միացյալ կոմիտեի ղեկավար Ջեֆ Դանֆորդը։

«Ես հայտարարել եմ այն մասին, որ մեզ համար շատ դժվար կլինի անհրաժեշտ օգնության տրամադրումը, եթե ռուսները նույնպես դրանում մասնակցություն ունենան»,–նշել է նա։

Դանֆորդի խոսքով՝ ամերիկացի զինվորականները չեն կարող Իրաքում հատուկ գործողություններ իրականացնել այն դեպքում, եթե այնտեղ զուգահեռաբար գործելու են Ռուսաստանի զինվորականները ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը