Աշխարհ

22.10.2015 23:34


Պուտին. «ԱՄՆ-ը Ռուսաստանին և ամբողջ աշխարհին խաբել է» (տեսանյութ)

Պուտին. «ԱՄՆ-ը Ռուսաստանին և ամբողջ աշխարհին խաբել է» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երկակի խաղ է խաղացել՝ ահաբեկիչների մի հատվածին օգտագործելով անցանկալի ռեժիմները տապալելու համար: Հենց դրանով էլ նա պայմանավորում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անհաջողությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Պուտինը հավելել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին և ամբողջ աշխարհին խաբել է Իրանի միջուկային սպառնալիքի մասին խոսելով, որպեսզի խախտի հավասարակշռությունը և բոլորին սեփական կամքը թելադրի։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նա ընդգծել է, որ ՌԴ–ն չի պատրաստվում միջամտել իսլամի տարբեր ուղղություններին։

«Մեզ համար թանկ են մեր շիա ընկերները, մենք լավ հարաբերություններ ունենք սուննի պետությունների հետ: Մենք տարբերություն չենք դնում, բայց և հասկանում ենք իրականությունը: Սիրիայում կաբինետի անդամների մեծ մասը սուննիներ են»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը