Լրահոս

23.10.2015 11:13


Արտաշատում «Մերսեդես» է այրվել. բեռնախցիկում տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով

Արտաշատում «Մերսեդես» է այրվել. բեռնախցիկում տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 20.20-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 95 ММ 955 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1987 թ. ծնված Վ. Վ.-ն, և ուղևորը՝ 1993 թ. ծնված Ա. Կ.-ն, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը