Լրահոս

23.10.2015 11:28


Մահվան ելքով ՃՏՊ Ելփին գյուղի մոտ

Մահվան ելքով ՃՏՊ Ելփին գյուղի մոտ

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 06.26-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 98-րդ կմ-ում «ВАЗ-2104» մակնիշի 34 TC 320 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանփեզրի արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը