Մեկնաբանություն

23.10.2015 21:29


Կովի ինքնախոստովանական ցուցմունքը

Կովի ինքնախոստովանական ցուցմունքը

Հայաստանն ունիկալ և զարմանալի պետություն է։

Պարզվում է՝ մեզ մոտ կովը կարող է ոչ միայն խոտ ուտել, այլև գրել այդ մասին։ Զարմանալին, բնականաբար, խոտ ուտելու պահը չէ. կովի եզակի առաքելություններից մեկը հենց դա է։ Բայց որ կովը կհպարտանար, որ ինքը առատ բերք է ուտում ու կգրեր այդ մասին, սա արդեն նոր խոսք էր անասնապահության ոլորտում։

Փաստորեն, ինչքան լավ են կերակրում կովին ու ինչքան լավ տեղեր են արածեցնում դրան, որ սա ուրախությունից գժված՝ հայտարարում է այդ մասին։ Ավելին՝ մանրամասներ է ներկայացնում սեփական ուտելիքի բաղադրության, կալորիականության և բազմազանության մասին։

Հետո էլ բողոքում են, թե վերջին յոթ տարիներին մեզանում առաջընթաց չի գրանցվել, և միայն հետընթացի ենք ականատես լինում։ Պարզվում է՝ դա այնքան էլ այդպես չէ. կովը սկսել է լավ ապրել և ինքնախոստովանական ցուցմունք է տալիս այդ մասին։ Այդպիսիք մոտ 300–ն են։ Սրանց կերակրում են ու բաց թողնում մարդկանց վրա։ Դե, կերած–խմած ու անասնական կյանքից գոհ սմբակավորներն էլ կատարում են իրենց պարտքը։

300 կով սկսել է լավ ապրել Հայաստանից հեռացած 300 հազար ՀՀ քաղաքացու դժբախտության գնով, բայց դե, դա դրանց չի հետաքրքրում։ Կարևորը՝ «կոռմը» տեղը լինի, և խոտը՝ շատ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը