Լրահոս

24.10.2015 12:27


«Москвич 412»–ն ընկել է Արփա գետը

«Москвич 412»–ն ընկել է Արփա գետը

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 08.30-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 110-րդ կմ-ում «Москвич 412» մակնիշի 34 TF 696 պ/հ ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ, 1975 թ. ծնված Ա. Փ.-ն և ուղևոր, 1986 թ. ծնված Մ. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքեանան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը