Լրահոս

24.10.2015 13:51


Վանեվան գյուղի դպրոցի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Վանեվան գյուղի դպրոցի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10.59-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 98 NN 900 պ/հ (վարորդ` 1994 թ. ծնված Ա. Հ.) և «Volkswagen Vento» մակնիշի (վարորդ` 1978 թ. ծնված Հ. Հ.) 34CH171 պ/հ ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Volkswagen Vento» մակնիշի ավտոմքենայի վարորդը, ուղևորներ` 1981 թ. ծնված Վ. Ս.-ը, 1979 թ. ծնված Գ. Հ.-ը և «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Վարդենիս քաղաքի հոսպիտալ:

Բժիշկները Հ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ մյուս տուժածներինը` ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը