Լրահոս

26.10.2015 10:58


Վրաերթի են ենթարկվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ու նրա կինը

Վրաերթի են ենթարկվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարն ու նրա կինը

Հոկտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած «Opel» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, ամուսիններ 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:

Հիվանդանոցից հայտնել են, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը՝ ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Մ. Մկրտումյանը աշխատում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեյում՝ որպես աշխատակազմի ղեկավար:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը