Աշխարհ

27.10.2015 13:25


Պլատինիին առաջին փորձից չի հաջողվել վերականգնել իր պաշտոնը

Պլատինիին առաջին փորձից չի հաջողվել վերականգնել իր պաշտոնը

ՈւԵՖԱ–ի նախագահ Միշել Պլատինիի՝ իրեն այդ պաշտոնից զրկելու վճռի բողոքարկումը չի ընդունվել ՖԻՖԱ–ի վեճերի լուծման պալատի կողմից։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ եվրոպական ֆուտբոլի ղեկավարին մերժել են դիմումի ներկայացման ընթացակարգը խախտելու համար։

Փաստաբանները, սակայն, վստահություն են հայտնել, որ իրենց կողմից ներկայացված բողոքները, ի վերջո, կապացուցեն Պլատինիի անկաշառելիությունը և կվերականգնեն նրա բոլոր իրավունքները։

Հիշեցնենք՝ շվեյցարական դատախազությունը սեպտեմբերի 25–ին քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլաթթերի դեմ, որին կասկածում են 2011թ. ապօրինի կերպով Պլատինիին 2 մլն դոլար փոխանցելու մեջ։ Նշվում էր, որ գումարն, իբր, Պլատինիին է տրվել 1999–2002թթ. իր կատարած աշխատանքի համար։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարն էլ ասել էր, որ վճարումը կատարվել է իր և Պլատինիի միջև «ջենտլմենական համաձայնությամբ»։

Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի էթիկայի հարցերով կոմիտեն 90 օրով Բլաթթերին և Պլատինիին արգելել է զբաղվել ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ։ Երկու պաշտոնյան էլ բողոքարկել է այդ որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը