Լրահոս

27.10.2015 22:08


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 26-ից 27-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 26-ից 27-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Բացահայտվել է գողության` 2, խարդախության` 15, յուրացման, շորթման և դրամանենգության` 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը