Լրահոս

20.11.2009 14:19


Երվանդ Մանարյան. «…պետք է անել ուրիշ բան»

Երվանդ Մանարյան. «…պետք է անել ուրիշ բան»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ «Ագուլիս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասան Երվանդ Մանարյանն ասել է, թե  կամք ունեցող մարդիկ, ովքեր կարող են  շատ լավ բաներ անել ժողովրդի համար, ամբիոն չունեն։

-Մենք ուզում ենք, որ  մեր խոսքը հասնի ժողովրդին։  Այստեղ շատ լավ առաջարկներ հնչեցին, բայց այս ամենը մնաց ընդամենը այս սեղանի շուրջ։ Մենք օր վաստակող, օր ուտող մարդիկ ենք դարձել բոլոր հարցերում՝ և՛ քաղաքականության մեջ, և՛ տնտեսության, և՛ ամեն ինչում։ Մենք խոսում ենք, բայց չենք գնում գործնական ուղղությամբ,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը կարողանար ճիշտ ուղղությամբ գնալ, մենք շատ բաների կհասնեինք։

-Մենք բոլորս անընդհատ խոսում ենք Ցեղասպանության մասին, բայց  աշխարհը Ցեղասպանության մասին գիտի մայն մեկ գրքով՝ Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ հայերս, մի հատ «Մայրիկ» ենք տվել՝ այն էլ ֆրանսիացիների օժանդակությամբ։ Սա է մեր ունեցածը, իսկ հրեաներն իրենց Հոլոքոստը ամեն օր են հասցնում աշխարհին։ Ինչքա՜ն ֆիլմեր կան, գրքեր կան, իսկ մե՞նք... այս մասին պետք է մտածել։ Մենք ամբիոն չունենք,- ասել է Երվանդ Մանարյանը։

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հակադարձել է, թե մինչև Հայաստանում բռնապետությունը չտապալվի, ճիշտ խոսքը ժողովրդին չի հասնի։ Երվանդ Մանարյանն էլ պատասխանել է. «Բռնապետություն տապալելու լավագույն ձևն այս սեղա՞ն է... ո՛չ.... դե ուրեմն՝ պետք է անել ուրիշ բան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը