Լրահոս

29.10.2015 15:04


Որոնվում է Երևանի 55-ամյա բնակիչը (լուսանկար)

Որոնվում է Երևանի 55-ամյա բնակիչը (լուսանկար)

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 55-ամյա տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են քննչական, դատավարական այլ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ

2015թ. հոկտեմբերի 13-ին Երևանի բնակչուհի Թ.Գևոորգյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ ամուսինը՝ 1960թ. ծնված Գագիկ Հարությունյանը, 2015թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:

Ըստ կնոջ նկարագրության՝ ամուսինն ունի 170սմ հասակ, միջին կազմվածք, կիսաճերմակ կարճ կտրվածքով մազեր, շագանակագույն աչքեր, երկարավուն դեմք, իսկ հագին եղել են սև ջինսե տաբատ, սև վերնաշապիկ և սև կոշիկներ:

Տղամարդու անհետ կորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված տղամարդու, նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին


Այս խորագրի վերջին նյութերը