Լրահոս

29.10.2015 15:37


Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Բաղրամյան պողոտայով դեպի Կասյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը դեպի Երզնկյան փողոց:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորագրի վերջին նյութերը