Լրահոս

02.11.2015 22:55


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության` 18, խարդախության`11, մաքսանենգության` 2, խուլիգանության 4 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 2, մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության 8 և խարդախության 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը