Լրահոս

04.11.2015 19:30


Հայտնաբերվել է հերթական թմրամոլին

Հայտնաբերվել է հերթական թմրամոլին

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Դեբեդ թաղամասի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Փ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել են 3 մլ տարողությամբ, դարչնագույն հեղուկով լցված ներարկիչներ, իսկ ձեռքի պոլիէթիլենային տոպրակում՝ թափանցիկ պոլիմերային շիշ` մասնակի լցված սպիտակ մածուցիկ զանգվածով, 4 դատարկ ներարկիչ, «պիրալգին» տեսակի դեղամիջոցի 1 տուփ, որի մեջ առկա էր 2 սայր, դեղի ապակյա 1 սրվակ` դարչնականաչագույն զանգվածով, իսկ տաբատի գրպանից հայտանաբերվել է ներարկչի ասեղ:
Կամո Փ.-ն հայտնել է, որ ներարկիչների մեջ լցված դարչնագույն հեղուկը «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է ներարկելու միջոցով օգտագործման համար, իսկ պոլիէթիլենային տոպրակի նյութերը օգտագործել է թմրամիջոց պատրաստելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը