Լրահոս

04.11.2015 22:04


Հրազդան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես C-220»–ը և «Օպել Օմեգա»–ն

Հրազդան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես C-220»–ը և «Օպել Օմեգա»–ն

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.04-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-220» մակնիշի (վարորդ` Ա. Մ.) 34 ZV 428 պետհամարանիշով և «Օպել Օմեգա» մակնիշի (վարորդ` Վ. Թ.) 35 SP 736 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչից վերջինս շրջվել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ուղղել «Օպել օմեգա» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը