Լրահոս

07.11.2015 08:11


Մեծավան գյուղի սկզբնամասում «Տոյոտա Պրադո»–ն բախվել է էլ. սյանը և և արգելապատնեշին. կան զոհեր

Մեծավան գյուղի սկզբնամասում «Տոյոտա Պրադո»–ն բախվել է էլ. սյանը և և արգելապատնեշին. կան զոհեր

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ.անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեծավան գյուղի Զորավար Անդրանիկ փողեցի տներից մեկի մոտակայքում «Տոյոտա Պրադո» մակնիշի 59 NP 999 պետհամարանիշի (վարորդ` 1996 թ. ծնվ. Խ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից բախվել էլ.սյանը և արգելապատնեշին:

Մինչ հրշեջ–փրկարարների դեպքի վայր հասնելը ուղևորներ Ռ. Ղ.-ը (1998 թ. ծնվ.) և Ս. Կ.-ը (1995թ. ծնվ.) հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Վարորդ Խ. Պ.-ը և ուղևոր Խ. Մ.-ը (1992 թ. ծնվ.) տեղում զոհվել են:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը