Աշխարհ

10.11.2015 11:43


Օբաման էջ է բացել «Facebook»–ում

Օբաման էջ է բացել «Facebook»–ում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր անձնական էջն է բացել «Facebook» սոցիալական ցանցում։ Նրա առաջին գրառումը եղել է՝ «Ես վերջապես իմ սեփական էջն ունեմ»:

Նա նաև հույս է հայտնել, որ «Facebook»-ը կդառնա մի վայր, որտեղ կքննարկվեն ԱՄՆ-ի ամենակարևոր խնդիրները, և օգտատերերը կկարողանան կիսվել իրենց գաղափարներով ու պատասխաններ կստանան անմիջապես իրենից:

Օբաման նաև անդրադարձել է բնապահպանական և կլիմայի փոփոխության խնդիրներին, ընդգծել երեխաների և թոռների համար մոլորակը պահպանելու անհրաժեշտությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը