Աշխարհ

10.11.2015 20:47


Ամերիկացին ատամնափորիչներից «Բուրջ Խալիֆայի» ամենաբարձր մոդելն է պատրաստել (լուսանկար)

Ամերիկացին ատամնափորիչներից «Բուրջ Խալիֆայի» ամենաբարձր մոդելն է պատրաստել (լուսանկար)

Ամերիկացի Սթենլի Հեյս Մանրոն ատամնափորիչներից աշխարհի ամենաբարձր շինության մոդելն է պատրաստել։ «The Mirror»–ի փոխանցմամբ՝ Սիրաքյուս քաղաքի 45-ամյա բնակիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ «Բուրջ Խալիֆա» երկնաքերի նմանակը կերտելով։ Պարբերականը, սակայն, չի հստակեցնում մոդելի բարձրությունը։

Դպրոցական տարիքից նման կառույցների սիրահար Մանրոն խոստովանել է, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է ոչ թե օգտագործած ատամնափորիչների թիվը, այլ ինժեներական հանձնարարությունը, երբ հարկավոր է «ամուր կառուցվածք» մշակել։

«Բոլորը սիրում են հարցնել՝ ընկնո՞ւմ են արդյոք իմ շինությունները, երբ ես դրանք կառուցում եմ, սակայն դրանք շատ ավելի ամուր են, քան թվում է մարդկանց»,–ասել է Մանրոն։

Նա հավելել է, որ դուբայական երկնաքերի պատճենի ստեղծման ժամանակ ամենադժվարը ոչ թե նրա բարձրությունն է եղել, այլ արտաքին պատերի ձևը, քանի որ «Բուրջ Խալիֆան» ոչ մի հարթ պատ չունի։

Ավելի վաղ Մանրոն ատամնափորիչներից Ստիտակ տան, հնդկական Թաջ–Մահալի և իտալական Պիզայի աշտարակի պատճեններն էր կառուցել։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը