Աշխարհ

10.11.2015 16:41


G20–ի նախաշեմին Թուրքիայում 18 կասկածյալ է ձերբակալվել

G20–ի նախաշեմին Թուրքիայում 18 կասկածյալ է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը 18 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են մարդկանց «Ալ–Քաիդա»–ի շարքեր հավաքագրելու համար։ Այս մասին հայտնում է «Hurriyet Daily News»–ը։

Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են G20 գագաթաժողովի նախաշեմին, որը Թուրքիայում անց է կացվելու նոյեմբերի 15–16–ին։

Նաև տեղեկացվում է, որ ձերբակալված կասկածյալներն ավելի վաղ մասնակցել են Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը